Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սկսել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների զորահավաքը:
Ինչպես հայտնում է Լոնդոնից հեռարձակվող Աշ-Շարիք ալ-Աուսատ հեռուստաալիքը` զիվորները մտնում են քաղաքացիների տները՝ իբր թե ստուգում անցկացնելու, և իրենց հետ տանում են զորակոչի տարիքի տղամարդկանց, այդ թվում նրանց, ովքեր արդեն զորացրվել են: Հաղորդվում է բազմաթիվ ընտանիքների փախուստի մասին, որոնք այդ կերպ ցանկացել են իրենց տղամարդկանց փրկել բռնի զորակոչից:
Դրա հետ մեկտեղ զինվորականները խուսափում են սյունիներին զորակոչելուց, վախենալով, որ նրանք զենքը ձեռքներին կդասալքեն և կանցնեն Սիրիական ազատ բանակի կողմը: Նշվում է նաև, որ բացի բռնի զորակոչից՝ Բաշար Ասադը չի զորացրում իրենց ծառայությունն ավարտած զինվորականներին:
Սիրիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի է: Սակայն վերջին ժամանակները ծառայությունն ավարտած զինվորներին ինչ-ինչ պատրվակներով չեն զորացրում:







































