Արաբական երկրները չեն դիտարկում իրենց զորքերը Սիրիա մտցնելու հնարավորությունը: Այս մասին միջազգային հանրությանն այսօր հավաստիացրել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:
Ալ-Արաբիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «Սիրիայում ռազմական միջամտությունը կնշանակի դիվանագիտական ջանքերի ձախողում»:
«Ինձ համար նման տարբերակ գոյություն չունի և, անկեղծ ասած, գոյություն չի ունենա ո’չ վաղը, ո’չ վաղը չէ մյուս օրը»,- ասել է 78-ամյա ալժիրցի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ալժիրի ԱԳՆ նախկին ղեկավար Լահդար Բրահիմին անցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնին` փոխարինելով Քոֆի Անանին, ով հրաժարական էր տվել օգոստոսի 2-ին:








































