Այն երեխաները, որոնք ընդունակ են կառավարելու իրենց ցանկությունը քաղցր ուտելու հարցում, լավագույն արդյունքներ են ցուցաբերում դպրոցում, ավելի լավ են գլուխ հանում սթրեսներից և ճարպակալման ավելի քիչ հակումներ ունեն: Նման եզրակացության են եկել Վիսկոնսի համալսարանի գիտնականները:
Դոկտոր Տանյա Շլամի կարծիքով՝ այն երեխաները, որոնք կարողանում են ղեկավարել քաղցրի օգտագործումը, ավելի մեծ տարիքում կարողանում են ղեկավարել նաև կալորիաների օգտագործումը:
Շլամը նաև հավելում է, որ մանուկ հասակում ինքնակառավարման հատկությունը կարող է ազդել ոչ միայն առողջության, այլև ֆինանսական կայունության և այլ կարևոր հանգամանքների վրա:











































