«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ կարող էր «Չելսի» տեաղփոխվել 2004 և 2005 թվականներին:
«Վերջին 10 տարիներին անըդհատ տեղեկություններ են հայտնվում իմ` այլ ակումբներ տեղափոխվելու վերաբերյալ: 2004 և 2005 թվականներին Մոուրինյոն ցանկանում էր ինձ տեսնել «Չելսի»-ում, այդ ընթացքում իմ ծառայություններով հետաքրքրվում էին մի շարք այլ ակումբներ:
Նևիլն ասել է, որ իմ տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել Ֆեգյուսոնը, բայց այդ գործարքն անհնար էր: Ես երբեք չեմ ցանկացել հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Վերջինս հիանալի ակումբ է, բայց «Լիվերպուլ»-ի և «Յունայթեդ»-ի փոխհարաբերությունները հաշվի առնելով` այդ տեղափոխությունի չի կարող կայանալ: Ինչ վերեբերում է Մոուրինյոյի առաջարկին, ապա այն ինձ շատ էր հետաքրքրել, բայց ի վերջո ես որոշում կայացրեցի և 2 անգամ հրաժարվեցի «Չելսի» տեղափոխությունից»,- Ջերարդին մեջբերում է Sky Sports-ը:








































