Իրանի և ԿԺԴՀ ներկայացուցիչները սեպտեմբերի 1-ին տեխնիկական և գիտական համագործակցության Համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է FARS իրանական գործակալությունը:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի նախագահության նախագահ Կիմ Յեն Նամը:
Դեռևս տեղեկատվություն չկա, թե տեխնիկական և գիտական համագործակցության ինչ ուղղության մասին է խոսքը:
Ավելի վաղ Իրանին և Հյուսիսային Կորեային բազմիցս մեղարդել են բալիստիկական հրթիռների մշակման ոլորտում միմյանց օգնելու մեջ: