Ռուսական հակավիրուսային «Лаборатории Касперского» ընկերությունը հրապարկել է վիճակագրական տվյալներ «Ծնողական վերահսկողություն» մոդուլի համար:
Ընկերությունում նաև վիճակագրական տվյալներ են ներկայացվել այդ ծառայության աշխարհի տարբեր վայրերում աշխատելու վերաբերյալ, ընդգրկելով այդ ցուցակի մեջ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան:
Ընկերության փորձագետի տվյալների համաձայն` մեծ տարածում ունեն պոռնոգրաֆիա և էրոտիկա կատեգորիաների որոնումը: Այն համակարգիչներում, որտեղ «Ծնողական վերահսկողությունը» գործում է, ամսեկան 60մլն փորձ է եղել նմանատիպ կայքեր մուտք գործելու համար:
«Ծնողական վերահսկողություն» հավելվածի խնդիրը ծնողներին օգնելն է երեխաներին պաշտպանելու այն վտանգներից, որն իր մեջ պարունակում է համակարգչից և համացանցից անսահմանափակ օգտվելը:










































