«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ կարող էր զրկվել աշխատանք ունենալու հնարավորությունից նախորդ մրցաշրջանի ավարտին:
Անգլիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի և ՔՓՌ-ի միջև հանդիպման վերջնամասի վատ ավարտի դեպքում, ակումբի ղեկավարությունը չէր կարող ներել իտալացի մասնագետին:
«Հնարավոր է, դուք այժմ այլ մարզչի հետ խոսեիք: Սակայն ես աշխատում եմ չմտածել այդ մասին: Գերազանց հիշողություններ եմ պահպանել նախորդ մրցաշրջանի մասին: Ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ յուրաքանչյուր խաղում կարող է ամեն ինչ պատահել: Վերջին խաղում 44 գոլային պահ ենք ստեղծել, իսկ ՔՓՌ-ն ընդամենը 3, որից 2-ը նրանք հաջողությամբ իրացրեցին»,- նշել է մասնագետը:
Ռոբերտո Մանչինիի կարծիքով` թիմը նորանոր հաղթանակներ կգրանցի ընթացիկ մրցաշրջանում:







































