ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ՄԻՊ պաշտոնում Կարեն Անդրեասյանն է լինելու է կոալիցիայի թեկնածուն, իսկ ՀՀԿ-ն էլ պաշտպանելու է այդ թեկնածությունը:
Մեր հարցին, թե որքանով է նպատակահարմար խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակող օրենքի նախագծի հեղինակին այդ պաշտոնում առաջադրելը, Գալուստ Սահակյանը միայն նշեց. «Եթե տեսակետ է հայտնվում, և եթե մամուլի դուրը չի գալիս, մի՞թե դա նշանակում է, որ մարդը չի կարող լինել Մարդու իրավունքների պաշտպան»:
Նա մեկնաբանեց նաև, թե ինչու են այդ պաշտոնում հենց Կարեն Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել. պարզվում է, ըստ Սահակյանի՝ «նա համապատասխանում է կրթությամբ, գործունեությամբ, իմացությամբ և փոխհարաբերություններով»: