Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը վարձավճարով հանդես կգա Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին հայտնում է Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: Պայմանագիրը ստորագրված է 1 տարի ժամկետով:
Հարկ է նշել, որ հենց Ժոզե Մոուրինյոն է, ում գլխավորությամբ Էսյենը հանդես է գալու «արքայական ակումբ»-ում, նպաստել 2005 թվականին ֆուտբոլիստի` «Լիոնի»-ից «Չելսի» տեղափոխությանը:
Էսյենը 247 հանդիպում է անցկացրել «Լիոն»-ի կազմում և 25 գոլ հեղինակել: Ֆուտբոլիստի տրանսֆերը Transfermarkt-ը 24 մլն եվրո է գնահատում:







































