«Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահ Հարություն Համբարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր Գյումրիում տեղի ունեցած հայտնի կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում, երեկ երկամսյա կալանքի է ենթարկվել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Կրակոցների շուրջ ծավալվող զարգացումների հետագա ընթացքից այժմ անհանգստացած է նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմը, քանի որ, ըստ ոստիկանության, կրակել են նաև այդ թիմի ներկայացուցիչները»:










































