Սիրիայի Ազատ բանակի մաս կազմող «Լիուա ալ ֆաթհ» խմբավորումը, հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ շուտով Սիրիայի Ազատ բանակը, որը գտնվում է Հալեպի Բոստան ալ Փաշա թաղամասում, շուտով մուտք է գործելու ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հայկական Միդան թաղամասը կամ հայաբնակ Նոր Գյուղը:
«Սիրիան բոլոր կրոնների և հին ցեղերի բնօրրանն է եղել, իսկ Սիրիայի Ազատ բանակը սիրիական հասարակությունը տեսնում մշակութային բազմազանության մեջ, որ Աստծու կամքով պիտի կառուցի ապագա Սիրիան»,- տարածված տեսանյութում հայտարարում է Սիրիայի Ազատ բանակի մաս կազմող «Լիուա ալ ֆաթհ» խմբավորման ներկայացուցիչը:
«Սիրիայի Ազատ բանակը պահպանելու է Սիրիայի հասարակական կառուցվածքը և ամրապնդելու է իր հարաբերությունները երկրի տարբեր փոքրամասնությունների հետ: Քրիստոնյաներն ու այլ փոքրամասնությունները՝ իրենց սրբատեղիներով, ընտանիքներով և կայքով, գտնվելու են Սիրիայի ազատ բանակի պաշտպանության ներքո»,- ասված է հայտարարության մեջ:
Հայատարարությունը կոչ է անում քրիստոնյաներին կանգնել «հեղափոխական եղբայրների» կողքին, որոնք «երկիրը պաշտպանում են՝ առանց կրոնական կամ էթնիկ խտրականության»:









































