Electronic Arts ընկերությունն ընտրել է «FIFA 13»-ի ռուսական տարբերակի կազմի պատկերը:
Ռուսաստանում տուփերի վրա պատկերված կլինի Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Լիոնել Մեսսին:
Նշենք, որ նախորդ տարիներին ընդունված էր հիմնական պատկերին կից ներկայացնել նաև տեղի ֆուտբոլիստներից մեկին: «FIFA 12»-ին պատկերված էին Կական ու Վասիլի Բերեզուցկին, ավելի վաղ` Սերգեյ Սեմակը:
Այլ երկրներում ներկայացվող «FIFA 13»-ի տուփերի վրա ընկերությունն այնուամենայնիվ կպատկերի տեղի աստղերից մեկին: Այդպես օրինակ` Անգլիայում Մեսսիին կընկերակցեն Ջո Հարթն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Ֆրանսիայում` Կարիմ Բենզեման, Իսպանիայում` Ռոբերտո Սոլդադոն, Իտալիայում` Կլաուդիո Մարկիզիոն:
Ռուսաստանյան համապատասխան մարմինները դիմել են Electronic Arts ընկերությանն ու խնդրել բացատրել ռուսաստանցի ֆուտբոլիստների տուփի վրա պատկերելուց հրաժարվելու պատճառները: Ընկերության հասարակության հետ կապերի բաժինը խոստացել է առաջիկա օրերին պատասխանել ռուսաստանյան կողմի հարցմանը:








































