Տարածքային զարգացման և ենթակառույցների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին լքել է իր պաշտոնը: Ինչպես հաղորդել են գերատեսչության մամլո ծառայությունում նա հրաժարական է տվել իր իսկ ցանկությամբ: Նախարարի պարտականություները կկատարի գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Ջամբուլ Բակուրաձեն, հաղորդում է trend.az-ը:
Նիկոլաիշվիլու հրաժարականը կապված է Վրաստանի խորհրդարանի ընտրությունների հետ: Իշխող «Ազգային շարժումը» մտադիր է Նիկոլաիշվիլու թեկնածությունը մեծամասնական ցուցակով ներկայացնել Օզուրգետիում:
Վրաստանում խորհդրարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի մեկին:










































