Wednesday, 10 06 2026
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը

Today’s Zaman. Թուրքիան և Իսրայելը դեռ կարող են ընկերանալ

Թերթի փոխանցմամբ, վերջերս իսրայելցի եւ թուրք գիտնականների, լրագրողների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպությունում (USAK) տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որտեղ մասնակիցները կարծիք են հայտնել, թե թուրք-իսրայելական հարաբերությունները դեռ չեն հասել այն կետին, երբ վերադարձ այլեւս չկա, սակայն հենց այդ հարաբերությունների հետ են կապված շատ զարգացումներ տարածաշրջանում: USAK-ի ղեկավարն է պաշտոնաթող դեսպան, «Խաղաղության նավատորմի» միջադեպի առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամ Օզդեմ Սանբերքը:
Սանբերքը նշել է, որ հարաբերությունները դեռ կարող են շարունակություն ունենալ, բայց դրանք մեծապես կախված են փոխվստահությունից: Նա հայտարարել է, որ Թուրքիան երկար տարիներ շարունակ աջակցել է Իսրայելին իր բարդ տարածաշրջանային խնդիրներում` ջանքեր գործադրելով Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Նա նույնիսկ մոտ է եղել դրան 2008թ., երբ միջնորդություն էր անում Իսրայելի եւ Սիրիայի միջեւ: Սակայն, Սանբերքի կարծիքով, Իսրայելն այլ կերպ վարվեց եւ հարձակվեց Գազայի վրա:
Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն է ունեցել «Խաղաղության նավատորմի» հետ կապված միջադեպը: Դրանից հետո Թուրքիայի նկատմամբ որոշակի դժգոհություններ առաջացան այն կապակցությամբ, որ նա թեքվել է դեպի Արեւելք: Սակայն, ըստ Սանբերքի, դա այդպես չէ: Թուրքիան արագ փոփոխվող երկիր է` արձանագրել է արագ տնտեսական աճ, ինչը թույլ է տվել հանդես գալ որպես տարածաշրջանային գերտերություն: «Մեր գործընկերները պետք է նայեն Թուրքիային իր ողջ ծավալների մեջ»,- ասել է բանախոսը: նա իսրայելական եւ թուրքական կողմերին կոչ է արել «տեսնել համատեղ գործելու հնարավորությունները, քանի որ նրանք նույն դաշտում են եւ ունեն նույն ճակատագիրը, իսկ խաղադրույքներն էլ մեծ են, եւ կորցրած հնարավորությունների ժամանակն էլ ավարտվել է»:
Թել-Ավիվի Տնտեսական համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Յաիր Հիրշֆելդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքի կարեւոր դերակատարներից մեկն է, հատկապես` մի քանի կարեւորագույն հարցերում, որոնցից Թուրքիայի եւ Սիրիայի ջերմ հարաբերություններն են, եւ դրանով իսկ Թուրքիան կարեւոր միջնորդական առաքելություն կարող է ունենալ իսրայելա-սիրիական հարաբերություններում: Ըստ Հիրշֆելսի` Թուրքիան կարող է նաեւ աջակցել Պաղեստինում պետականաշինությանը: Իսրայելն ու արաբական երկրները շատ տարբերություններ ունեն խաղաղության գործընթացի կողմերի ընկալումների մեջ, եւ Թուրքիայի դերակատարությունն այս հարցում էլ կարող է մեծ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում