Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության կրոնական ազատության ռեֆերենտ Ուոլտեր Ֆլիկը քննադատել է Տրապիզոնում հնագույն Սոֆիա եկեղեցին մզկիթ վերածելու ծրագիրը:
13-րդ դարում կառուցված ուղղափառ տաճարը 16-րդ դարում վերածվել է մզկիթի, իսկ 1917 թվականին նորից դարձել է Ուղղափառ եկեղեցի: 1930-ական թվականներին տաճարը ստացել է թանգարանի կարգավիճակ: Ըստ պաշտոնյաների՝ դա պետք է կանխեր միջկրոնական թշնամությունը: Այս տարվա օգոստոսին հայտնի է դարձել կառավարության՝ եկեղեցին կրկին մզկիթի վերածելու ծրագրերի մասին:
Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին և Թուրքիայում հայկական պատրիարքությունն իրենց բողոքն են արտահայտել պաշտոնյաների մտահղացման դեմ:
Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային կազմակերպության ռեֆերենտի կարծիքով՝ թանգարանների վերածվելը մզկիթների Թուրքիայում սահմանդրության խախտում է համարվում և դա ևս մեկ քայլ կդառնա պետության իսլամացման ճանապարհին, հաղորդում է “Седмица.ru”-ն:










































