Վերին և ստորին վերջույթների ցրտահարությամբ այսօր Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Մարուքյանը:
Մոտ մեկ շաբաթ առաջ հրդեհվել է նրա տնակը:
Լևոն Մարուքյանը այդ օրվանից գիշերում է դրսում, ինչն էլ ցրտահարության պատճառ է դարձել:
Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են բավարար:
Նրանք չեն բացառում վերջույթների անդամահատումը:
Իսկ ընդհանուր առմամբ, այս տարի Շիրակի մարզում ձմեռը մեղմ է: Ցրտահարությունների և կոտրվածքների դեպքերը անցած տարվա համեմատ մի քանի անգամ պակասել են: