Այսօր ցերեկը Լիբիայի Բենղազի քաղաքի մոտ կործանվել է ռազմական օդանավ, որի օդաչուները փրկվել են, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հետագայում պարզվել է, որ օդաչուները չեն ցանկացել ռմբակոծել ցուցարարների ամբոխը, սակայն հնարավորություն էլ չեն ունեցել ինքնաթիռը իջեցնելու, քանի որ երկրի արևելյան բոլոր թռիչքուղիները ոչնչացված են: Այդ պատճառով նրանք որոշում են ընդունել ուղղակի կործանել ինքնաթիռը:
Սա լիբիացի ռազմական օդաչուների` բնակչությանը ռմբահարելու հրամանի չկատարման արդեն երկրորդ դեպքն է: Փետրվարի 21-ին 2 կործանիչ փախել էին երկրից և վայրէջք կատարել Մալթայում: