Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
4-րդ տուրում տղամարդկանց ընտրանու հակառակորդը Ֆիլիպինների ազգային թիմն է, որն ինչպես և մեր հավաքականը, 3 տուրերից հետո իր ակտիվում նույնքան հաղթանակ ունի: Հայաստան – Ֆիլիպիններ մրցավեճում առաջինն ավարտվեց Գաբրիել Սարգսյան – Օլիվեր Դիմակիլինգ պարտիան:
Գաբրիելը, ով հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով, իր հակառակորդին պարտության մատնեց 25-րդ քայլում: