Վրացական Փոթիում ձկնորսներն անցկացրել են բողոքի ակցիա: Նրանց ասելով` Վրաստանում ձկնորսությունն այսօր անկում է ապրում:
«2005 թ. փակ աճուրդում վաճառվել է ձկնորսության լիզենցիա, որը գնել են 7 վրացական ընկերություններ, որոնք դրանք վարձակալությամբ հանձնել է Թուրքիային: Միևնույն ժամանակ, վրացական ձկորսական նավատորմն ամբողջությամբ ոչնչացվել է»,- հայտարարել է ձկնորսների արհմիության նախագահ Գեորգի Թուշմալիշվիլին:
Բողոքի ակցիային մասնակցել է իրավապաշտպան Լևան Չիտաձեն, որը ուշադրություն է սևեռել լիցենզավորման հարցերի վրա:











































