Ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմը քիչ առաջ 3:1 հաշվով պարտության մատնեց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սիբիր»-ին:
Յուրա Մովսիսյանն այս անգամ նույնպես հանդիպմանը չմասնակցեց: Արդեն երկրորդ խաղն է, որ թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղադաշտում տեղ չի հատկացնում Հայաստանի հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանին: Առայժմ պատճառը հայտնի չէ, բայց ըստ ամենայնի Մովսիսյանը դեռ չի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել:







































