Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոյի կարծիքով` «արքայական ակումբ»-ը ամենաբարդ խմբում է:
«Ռեալ»-ի մրցակիցներն են Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, Ամստերդամի «Այաքս»-ը:
««Ռեալ»-ը հայտնվել է ամենաբարդ խմբում: Մեր ակումբի մրցակից բոլոր թիմերում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Մեր հակառակորդներն իրենց երկրների չեմպիոններն են. այդքանով ամեն ինչ ասված է:
Մենք պարտավոր ենք մրցունակ լինել և ցուցադրել լավագույն խաղային որակներ: Մեր խմբի բոլոր խաղերը դիտարժան կլինեն և հետաքրքիր. թուլանալու հնարավորություն չենք ունենա»,- նշել է Բուտրագենիոն:








































