«Բարսելոնա»-ի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մրցակիցներն են Մոսկվայի «Սպարտակ»-ը, շոտլանդական «Սելթիկ»-ը և Լիսաբոնի «Բենֆիկա»-ն:
«Մենք հանդես կգանք մի խմբում, որտեղ առկա է ֆուտբոլի պատմությունը, հետևաբար նաև լավ մթնոլորտ կլինի: Պարզապես մեր ֆուտբոլիստները պետք է կարողանան ցուցադրել լավագույն խաղային որակները, որպեսզի հաղթահարեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի արգելքը:
Վիճակահանությունը միշտ էլ բարդություններ է ենթադրում: Սակայն երբեմն անակնկալներ են տեղի ունենում այն խմբերում, որոնք ի սկզբանե հեշտ են թվում: Ամեն դեպքում, մենք հիանալի ֆուտբոլի ականատեսը կլինենք»,- հայտնել է Սուբիսարետան:






































