Չինաստանի Սիչուան նահանգի Պանչժիխուա քաղաքի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Որոնողափրկարարական օպերացիայի մասնակիցների խոսքով` հանքում դեռևս «թակարդված են» մնում 10 հանքափորներ: Վթարի պահին հանքում ավելի քան 150 աշխատող է եղել:
Չինական հանքերում մահացության մակարդակը աշխարհում ամենաբարձրերից է: Որպես պատճառ նշվում են կոռուպցիան, հանուն շահի ձեռնարկատերերի կողմից անվտանգության միջոցառումների անտեսումը:











































