Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Սերժի դաբրոն» և դրա հետևանքները. մամուլ

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` նախընտրական կրքերը թեժանում են: Երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաև կրակոցներ: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը և քույրը` Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:

«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն` պատիվ պահանջելու: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են` նաև կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:

Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն և դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ «ՀԺ»-ին չհաջողվեց պարզել, թե Ախթալայի քաղաքապետ և միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը` սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե` ոչ: Հարկ է նկատել, որ իրավապահները այս դեպքում նույնպես «չեն կարողանում» պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի` «Սերժի դաբրոն» ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու: Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որևէ տեղեկություն չհայտնեց: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:

Կեսգիշերին հիվանդանոցից հայտնեցին, որ քիչ առաջ Չիթչյանները գնացել են տուն: «Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին»,- ասաց ընդունարանի աշխատակցուհին` խուսափելով «ՀԺ»-ի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի տեղեկությունների համաձայն, տատը` Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում