Ընդհանրապես, խորհրդային տարիներին այս օրը համարվում էր ամենաառաջնային տոներից մեկն ու կոչվում էր խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր։ Պետությունների անկախացումից հետո Հայաստանում այս տոնը պաշտոնապես չի ընդունվել, բայց Ռուսաստանը այս օրը նշում է՝ որպես հայրենիքի պաշտպանի օր։
Եվ քանի որ մենք ռուս ժողովրդի հետ ենք, մեր բարեկամական կապերը նրանց հետ են, ուստի միշտ էլ նրանց հետ մասնակցում ենք այս միջոցառմանը. այս մասին Հայրենիքի պաշտպանության օրվա առիթով նշեց Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Եսայանը ։
«Հայրենիքի պաշտպանի օրը սրբագույն օրերից մեկն է հատկապես հայերիս համար, որովհետև մենք առավելապես շրջապատված ենք թշնամիներով, և այսօր այդ անունը մեզ համար ավելի հիասքանչ է հնչում»,- ավելացրեց վետերան գնդապետը։