Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը Լուկա Մոդրիչի իրավունքների վաճառքից ստացված գումարը պատրաստ է ներդնել` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի իսապանացի կիսապաշտպան Ֆերնանդո Լիորենտեի տրանսֆերի ձեռքբերման համար: Այդ մասին է հայտնում բրիտանական մամուլը:
Տրանսֆերային հնարավոր գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Պաշտոնական տեղեկատվություն այդ առումով դեռևս չկա:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լիորենտեն Թուրինի «Յուվենթուս» է տեղափոխվում: Նշված գործարքը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի կայացել:








































