Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամադ Բահրամին հայտարարել է, որ հաջորդ ամսվա սկզբին Բաքու է ժամանելու Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, տեղեկացնում է salamnews-ը:
Նրա հանդիպումների և բանակցությունների մասին տեղեկություններ չկան: Դեսպանը նաև տեղեկացրել է Թեհրանում երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորության մասին: Այդ հանձնաժողովը գլխավորում են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները:










































