«Գազպրոմը» վերականգնել է գազի մատակարարումը Յամալ-Եվրոպա խողովակաշարով` պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո:
Ռուսական գազի հոսքը խողովակաշարով դադարեցվել է օգոստոսի 28-ին: Այդ խողովակաշարը կապում է Ռուսաստանն ու ԵՄ-ն` անցնելով Բելառուսի տարածքով: Յամալ-Եվրոպա խողովակաշարի աշխատանքները միաժամանակ իրականացվել են Ռուսաստանի և Լեհաստանի տարածքներում: Աշխատանքների իրականացումը նախօրորք համաձայնեցվել էր բոլոր կողմերի հետ անցած տարվա վերջին:











































