Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի Տրանսպորտի նախարարությունները կքննարկեն Կարմիր ծովի վրայով կամրջի կառուցման ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն` 10կմ երկարությամբ կամուրջը նախատեսվում է կառուցել Ակաբա ծոցի վրա:
Ավտոմեքենաների և երկաթգծի համար նախատեսված կամրջի կառուցումը կարժենա 3 մլրդ դոլար:
Երկրների իշխանությունները դեռևս 2011թ-ին են պլանավորել կամրջի կառուցումը Կարմիր ծովի վրայով:
Ծրագրի հաջող իրականացման դեպքում կամուրջը կդառնա առաջին ուղիղ ճանապարհը Հյուսիսային Աֆրիկայից դեպի Մերձավոր Արևելք, քանի որ միակ ճանապարհը հիմա անցնում է Իսրայելի տարածքով:










































