Ամերիկյան J.P.Morgan ներդրումային ընկերությունը հաշվարկել է Նոր Զելանդիայի Քրայթչըրչ քաղաքում ավերիչ երկրաշարժի պատճառած նյութական վնասը: Այն կազմում է 12 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը:
Իսկ Standard Chartered Bank միջազգային ֆինանսական ընկերությունն իր հերթին Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը այս տարվա համար 2 տոկոսից իջեցրել է 1,4 տոկոսի:
Բնական աղետից հետո նաև տեղեկություններ են տարածվել, որ երկրի կենտրոնական բանկը կարող է նվազեցնել հաշվարկային տոկոսադրույքը, տնտեսության պահպանման համար:
Նշենք, որ 6,3 բալանոց երկրաշարժի հետևանքով զոհվել է 75 մարդ, ևս 300ը դեռ փլատակների տակ են: