Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վաճառքի է հանել Մայամիի իր շքեղ առանձնատունը: Աստղը մտադիր է այն վաճառել 40 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Popcornnews-ը:
Լողափնյա առանձնատունը համարվում է Մայամիի ամենաթանկ առանձնատներից մեկը: Այն ունի 7 ննջասենյակ, 11 սանհանգույց, ավտոտնակ՝ 3 մեքենայի համար, շքեղ լողավազան՝ Բիսքեյնի ծովածոցի տեսքով, և նույնիսկ նավակայան:
Հարկ է նշել, որ 2004 թվականին առանձնատունը գնահատվում էր 14 մլն դոլար: Լոպեսի ներկայացուցիչը ներկայիս գինը բացատրել է անշարժ գույքի գների բարձրացմամբ:











































