Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հունգարիայից պետք է պահանջել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորության մասին տեղեկություն. Լ. Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը անդրադարձան «Հայկական ՈԿԿ-ները. Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է» թեմային ։

Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ ավելի քան 80 հասարակական կազմակերպություններ միացել են ստորագրահավաքին` պահանջելով բացառել Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան: Ըստ նրա` այս կոչին միացել են առանձին անհատներ ևս:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` այս պահանջն այսօր արդիական է, քանի որ, նրա կարծիքով, իր իրականացրած ոճիրը չճանաչած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հավանականությունը միջինից բարձր է:

«Ռամիլ Սաֆարովը հրապարակայնորեն չի ճանաչել Գուրգեն Մարգարյանի սպանության մեղքը. սա ծանր փաստ է: Հանցագործությունից ութ տարի է անցել: Ադրբեջանը այս ութ տարիների ընթացքում չի դադարեցրել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու ջանքերը, քանի որ նա իր պատիժը Հունգարիայում է ստանում»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Նազելի Վարդանյանն իր հերթին հիշեցրեց, որ ամբողջ դատական գործընթացում Ադրբեջանը, որպես պետություն, ակտիվ մասնակցություն էր ունենում այդ գործընթացին:

«Ադրբեջանը Հունգարիայում բացեց դեսպանատուն, և՛ դեսպանատան ներկայացուցիչները, և՛ Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները մասնակցում էին դատավարություններին: Այս երկու պետությունները շահագրգռված էին, որ նա հայտնվի ազատության մեջ: Ութ տարի է անցել այդ սպանությունից, ես ավելի եմ համոզվում, որ սա պետական պատվեր է եղել:

Ադրբեջանի ՄԻՊ Սուլեյմանովան ասում էր, որ Ռամիլ Սաֆարովը երիտասարդության լավագույն օրինակ է, Ալիևն ասում էր` հայերին պետք է սպանել Ղարաբաղում, ԵՄ ներկայացուցիչն ասում էր, որ նման բան կարող է լինել Եվրախորհրդարանում ևս, սակայն այս հիստերիան մամուլում փոխվեց Ռամիլ Սաֆարովի ազատազրկման դատավճռից հետո: Այս ողջ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ պետությունը չի դադարում միջամտել այս գործին, որևէ առիթ բաց չի թողել այս մասին խոսելու»,- նշեց փաստաբանը:

Նա հավելեց, որ ՀՀ պետական մարմինները պետք է շարունակեն պայքարը և բոլոր միջոցները ձեռնարկեն` Հունգարիային Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան հանձնել թույլ չտալու համար: Քանի որ, բանախոսի համոզմամբ, Ադրբեջանում նա պատիժ չի կրի` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` այն, որ 2005 թվականին նա ճանաչվել էր տարվա մարդ, հերոսացվել հասարակական կազմակերպությունների կողմից:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` հայկական կողմը պետք է ստուգի ոչ ուղղակի տեղեկությունը Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ, փորձի հստակեցնել` կա՞ նման տրամադրություն, պաշտոնապես պետք է դիմել հունգարական պետական մարմիններին` պարզելու համար, թե սկսվե՞լ է նման գործընթաց, թե՞ ոչ:

Բանախոսը մեկնաբանեց իր կարծիքը էքստրադիցիայի հավանականության վերաբերյալ` ասելով, որ Հունգարիայում սկսվել են բացասական քաղաքական զարգացումներ, երկիրը ժողովրդավարությունից անցում է կատարում դեպի ավտորիտարիզմ: Ուստի նման իրավիճակում պետությունները տնտեսական օնության կարիք են ունենում, իսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է օգնել Հունգարիայի տնտեսության զարգացմանը:

«Հունգարիան մտել է արժանապատվությունը նսեմացնող հարաբերությունների մեջ, իսկ Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի համար դրոշ է: Էքստրադիցիայի հավանականությունը մեծ է»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում