Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումից հետո, որում «Ռեալ»-ը հաղթանակ տարավ 2-1 հաշվով՝ նվաճելով Սուպերգավաթը, շնորհավորել է մադրիդյան թիմին:
«Մեզ չհաջողվեց՝ սկսած այն ժամանակվանից, երբ Դանի Ալվեշը վնասվածք ստացավ ու խաղադաշտ դուրս չեկավ: Սա չեմ ասում, որ պատճառաբանություններ գտնեմ:
Մենք չսկսեցինք խաղն այնպես, ինչպես պետք է անեինք, և պատժվեցինք: Շատ էինք թույլ տալիս դիրքային սխալներ: Դրանից հետո մենք ցուցադրեցինք լավ ֆուտբոլ, բայց ավելին անել չհաջողվեց: Այնպես որ, շնորհավորում եմ «Ռեալ»-ին»,- ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:









































