ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամը (ԴՊՀ) հրապարակել է հերթական «Բեժ գիրքը»` հուլիս- օգոստոսի սկզբին երկրի 12 բանկային շրջանների տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը։
Համաձայն փաստաթղթում ներկայացված տվյալների` ԴՊՀ-ի 12 շրջանների մեծ մասում ակտիվության ցուցանիշը հանդես է բերել չափավոր աճ: Այս մասին հայտնում է РБК-ն:
Բոլոր 12 շրջաններում նկատվել է մի շարք ցուցանիշների աճ` ավելացել է մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալ, այդ թվում` ավտոմեքենաների վաճառքի ծավալը:
Դրա հետ միասին, զբաղվածության մակարդակը զգալի աճ չի դրսևորել:
Համաձայն հաշվետվության` նկատելի աճը «բավարար չէ տնտեսության լիարժեք վերականգնման համար»:








































