«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Վանաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը Վանաձորի գերեզմանատան մոտ ջրահեռացման համար իրականացրել է խողովակների տեղադրման աշխատանքներ, անցկացվել է 800 մետր խողովակ, որի համար Վանաձորի քաղաքապետարանը ստացել է 15 մլն դրամ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետը շինարարների սննունդը ապահովում է մանկապարտեզների միջոցով:
Ի դեպ՝ գերեզմանատների խողովակաշարը և սալերը (պանելները) ձեռք են բերվել մաքրման կայանից, որը նախկինում թալանելու փաստով քրեական գործ էր հարուցել Վանաձորի սպանված դատախազը:








































