«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ունեցող երեսնամյա փոխնախարարը, ինչպես և ՀՀ երիտվերնախավի մեծ մասը, չի ծառայել հայոց բանակում: Այսպիսով` չափանիշ է դառնում այն, որ իշխանական վերին օղակներում պաշտոն ստանալու համար պետք է հայոց բանակում ծառայած չլինել: Ըստ ամենայնի, դա հատուկ խրախուսվում է Տիգրան Սարգսյանի կողմից»:









































