Աշխարհին հայտնի Փրկիչ Հիսուսի բրազիլական արձանի կրկնօրինակը հայտնվել է Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց:
Հիսուսի՝ տարածած ձեռքերով հայտնի արձանը տեղադրվել է 1931թ-ի հոկտեմբերի 12-ին Կորկովադու լեռան վրա: Այն հանդիսանում է Ռիոյի և Բրազիլիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը:
Փարիզյան քանդակը, որի հեղինակը Օդիլոն Լիման է, պատրաստված է բնօրինակի հետ 1-ը 10-ի հարաբերությամբ: Նրա բարձրությունը 3,8 մետր է, տարածված թևերը՝ 3 մետր: Ըստ կազմակերպիչների՝ այն դառնալու է կաթոլիկ երիտասարդների համաշխարհային օրվա դեսպանը, որը տեղի է ունենալու Ռիո-դե-Ժանեյրոյում 2013թ-ի հուլիսին:
Տաճարի դիմաց արձանը կկանգնի ընդամենը երեք օր: Այնուհետև այն կնվիրեն Փարիզին և այլ վայր կտեղափոխեն:








































