Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք «Դինամո»-«Բորուսիա» հանդիպումը կդիտի գերմանական թիմի 1500 երկրպագու:
Գերմանական կողմին տրամադրված էր 3000 տոմս, սակայն Մյունխենգլադբախի թիմը կարողացել է իրացնել միայն 1500-ը:
Չվաճառված տոմսերը «Դինամո»-ի երկրպագուների շրջանում իրացնելը նույնպես անհնարին է. նման գործողությունն արգելված է UEFA-ի կանոններով` անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի`օգոստոսի 21-ին Կիևի «Դինամո»-ն վստահ հաղթանակ է տարել «Բորուսիա Մ»-ի նկատմամբ` 3:1 հաշվով:







































