Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ստերիլիզացված շները վզկապ ունեն, սակայն միևնույն է՝ քաղաքապետարանը որսում է դրանց ևս

Երևանում անտուն շների քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները անտուն շներից բնակչության անվտանգությունը և հանգիստն ապահովելու ուղղությամբ։

«Սրա փոխարեն, Երևան քաղաքին հարակից մարզերում չեն իրականացվում թափառող կենդանիների վնասազերծման ծրագրված աշխատանքներ, ուստի այնտեղից մշտապես Երևան քաղաք են թափանցում մեծ քանակությամբ շներ և բազմանում են։ Հենց այդ տարածքներում էլ դրանց թվաքանակը համեմատաբար շատ է»,- նշեցին վարչությունից:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի այն մեկնաբանությունը, թե մարզերից են շները գալիս, անհեթեթություն է. «Անհնար է, որ մարզերից շներ գան, իրենք պարզապես ուրիշ պատասխան չունեն»:

Նա ասաց, որ արդեն շուրջ յոթ տարի է, ինչ քաղաքապետարանը զբաղվում է անտուն շներով, սակայն ապարդյուն: Շների քանակը չի նվազում ոչ մի կերպ, քանի որ չկա ճիշտ մասնագիտական մոտեցում, չի եղել արդյունավետ պայքար: Նա նշեց նաև, որ իրենք ստերլիզացրել են հարյուրավոր շների, սակայն քաղաքի փողոցներում այդպես էլ չեն տեսել այդ կենդանիներին. «Ստերիլիզացված շները վզկապ ունեն, սակայն միևնույն է՝ քաղաքապետարանը որսում է դրանց ևս: Ի՞նչ իրավունք ունեն քաղաքացու անդորրը խախտել գիշերը շներին գնդակահարելով: Իրենք հերքում են, բայց մենք ունենք ապացույցներ՝ ձայնագրություններ, գործերն այժմ դատախազությունում են, մենք բողոք ենք ներկայացրել, որ այս հարցը, վերջապես, լուծում գտնի, թե ուր է կորչում տարեկան 180 մլն դրամը արդեն վեց տարի, և թե ինչու քաղաքում մենք չենք տեսնում քաղաքապետարանի կողմից ստերիլիզացված ոչ մի շուն»:

Նունե Մեհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ օրերս Մաշտոցի պուրակում մի շուն էին ստերլիզացրել և թողել իր տեղում, սակայն եկել էին՝ շանը տանելու. «Ինձ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետի տեղակալ Արման Ենգոյանը հեռախոսազրույցում պարզ ասաց, որ քաղաքում ոչ մի շուն չպիտի լինի»:

Նա հավելեց նաև, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի պահանջն է եղել նաև հավաքել կենտրոնի բոլոր շներին, տանել. «Պրն Մարգարյանն էլ երևի այն կարծիքին է, որ եթե փողոցում իրականացվում է կանաչապատում, շներին կարելի է վերացնել: Սակայն շունը, որպես սանիտար, անհրաժեշտ է քաղաքին, իսկ ստերիլիզացված շունը ոչ ագրեսիա ունի, ոչ էլ կարող է բազմանալ»:

Նշենք, որ «Փրկենք կենդանիներին» «բարեգործական հասարակական կազմակերպությունը միակն է, որը անտուն կենդանիների համար ստեղծել է կացարան, զբաղվում է շների ստերիլիզացմամբ և բուժմամբ: Այնտեղ կա շուրջ 200 շուն:

Ի դեպ, «Առաջին լրատվական»-ին քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևանում շների ստերիլիզացումը իրականացնում է նաև բաց ընթացակարգով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, որը շների ամլացումը կատարում է պարբերաբար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում