«Մայամի»-ի աստղային պաշտպան Դուեյն Ուեյդն անցկացրել է իր առաջին մարզումը ծնկի հոդի վիրահատությունից հետո:
Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` վիրահատությունը կատարվել է հուլիսի 9-ին: Կանոնավոր առաջնության անցած մրցաշրջանում Դուեյնն անցկացրել է 49 հանդիպում` յուրաքանչյուր խաղում միջինը վաստակելով 22.1 միավոր, տիրելով 4.8 անդրադարձի և կատարելով 4.6 արդյունավետ փոխանցում:
Նշենք, որ «Մայամի»-ի առաջին նախամրցաշրջանային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին` «Ատլանտա»-ի դեմ:
Նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կկայանա հոկտեմբերի 30-ին: Գործող չեմպիոնն իր ուժերը կչափի «Բոսթոն»-ի հետ:







































