Ֆուտբոլի Ռումինիայի գավաթի ընտրական փուլի «Բերչենի»-«Բուֆտյա» հանդիպման ընթացքում գրանցվեց մի հաշիվ, որը հազվադեպ է հայտնվում ֆուտբոլային լուսատախտակին:
Տանտերերը, ոչ ավել-ոչ պակաս, 31 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց 12:0 հաշվով: Երկու թիմերն էլ ներկայացնում են Ռումինիայի երրորդ դիվիզիոնը:






































