Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է, թե որ դիրքում հանդես կգա ակումբի նորեկ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել է , որ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում, որը կպահանջի պորտուգալացի մասնագետը:
«Մոդրիչը կխաղա այն դիրքում, որտեղ իրեն առավել հարմարավետ կզգա: Մենք գիտենք, թե ինչ նպատակի համար ենք գնում այս կամ այն խաղացողի տրանսֆերը: Մոդրիչի իրավունքների ձեռք բերումը մեզ համար առաջնային էր: Կարող եմ ասել, որ նա չի լինի ոչ ձախեզրային պաշտպան, ոչ էլ կենտրոնական հարձակվող»,- հայտարարել է Մոուրինյոն:






































