Արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը, ով ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին փուլում պետք է հանդիպում ունենար Խուան Մարտին դել Պոտրոյի հետ, ստիպված է լքել մրցաշարը: Նալբանդյանը փորի մկանի վնասվածք է ստացել: Ապաքինվելու համար հայազգի թենիսիստից 3 շաբաթ կպահանջվի: Այս մասին տեղեկացնում են արգենտինական լրատվամիջոցները:
Հարցականի տակ է նաև Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի Գավաթի խաղարկությանը: Արգենտինայի հավաքականը Չեխիայի ընտրանու հետ կիսաեզրափակչի հանդիպումը կսկսի սեպտեմբերի 14-ին:
Նշենք, որ US Open-ից առաջ Նալբանդյանը հանդես է եկել Ուինսթոն-Սեյլեմի մրցաշարում, որի երրորդ փուլի շրջանակներում զիջել է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին:








































