Թեհրանում Չմիավորման շարժման 16-րդ համագումարի անցկացման վայրին մոտ ցուցահանդես է բացվել Իրանի միջուկային և աերոտիեզերական բնագավառներում ձեռքբերումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Գործակալության տվյալներով` Իրանի վերջին գիտատեխնիկական ձեռքբերումների մասին կատալոգը հրատարակվել է չորս լեզուներով և կտարածվի համագումարի մասնակիցների շրջանում:
Չմիավորման շարժման 16-րդ համագումարը կիրակի սկսվել է Թեհրանում: