Լոնդոնի «Տոտենհեմ»-ը համաձայնեցրել է «Լիոն»-ի հետ Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորեսի տրանսֆերի հարցը: Այդ մասին է տեղեկացնում The Guardian-ը:
Ակումբների նախագահները համաձայնության են հասել. դարպասապահի տրանսֆերի դիմաց 16 մլն եվրո կվճարվի:
«Ես բանակցություններ եմ վարել «Տոտենհեմ»-ի նախագահ Դանիել Լևիի հետ: Մենք մոտ ենք համաձայնագիր ստորագրելու գործին: Ուգոյին տեղեկացրել եմ անգլիական ակումբի հետ բանակցությունների մասին: Վերջին խոսքը դարպասապահը կասի»,-հայտնել է «Լիոն»-ի նախագահ Ժան Միշել Օլան:









































