Ռուսաստանի իշխանությունները Ճապոնիային կփոխանցեն 1945-ին ճապոնացի ռազմագերիների` Սիբիրի և Մոնղոլիայի ռազմական ճամբարներ տեղափոխելու մասին գրառումները,- գրում է The Japan Times-ը:
Այս նպատակով Տոկիոյից Մոսկվա է եկել կառավարական պատվիրակություն, որը կքննարկի հարցի տեխնիկական կողմերը` ինչպես պատճենահանել արխիվային գրառումները և փոխադրել Ճապոնիա: Սպասվում է, որ պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կմնա ամենաքիչը 5 օր:
Բացի դրանից` ճապոնացի մասնագետներն իրավունք կունենան ուսումնասիրելու նաև այլ երկրներից ռազմագերիների տեղափոխման մասին արխիվները. հնարավոր է` նրանց թվում ևս ճապոնացիներ են եղել:









































