Philippine Airlines (PAL)-ը Airbus-ին պատվիրել է 54 ինքնաթիռ: Այս մասին նշված է ավիաշինական ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է ավիափոխադրողի հաղորդագրության մեջ, գործարքի գումարը կազմում է 7 մլրդ դոլար:
Ավիաընկերությունը կգնի 34 հատ A321ceo, 10 հատ A321neo ու ևս 10 հատ A330-300:
Ավիափոխադրողն ավելի ուշ կհայտնի շարժիչի ընտրության մասին: Մատակարարման սկիզբը ծրագրված է 2013թ.:
Philippine Airlines-ը ծրագրում է Airbus-ին պատվիրած ինքնաթիռների թիվը հասցնել 100-ի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով PAL-ի տնօրեն Ռամոն Էնգին:










































