Վերա Ֆարմիգան A&E հեռուստաալիքի «Բեյթսերի մոթելը» (Bates Motel) բազմասերիանոց ֆիլմում կմարմնավորի սերիական մարդասպան Նորման Բեյթսի մորը,- հայտնում է Inside TV-ն:
Հեռուստասերիալը կլինի Ալֆրեդ Հիչքոքի` 1960-ին թողարկված Psycho թրիլլերի շարունակությունը: Խոսքը երիտասարդ Նորմանի և նրա մոր` Նորմա Լուիզա Բեթսի հարաբերությունների մասին կլինի: Ըստ սյուժեի` Նորման շատ վաղուց մահացել է, բայց նրա որդին կարծում է, թե մայրը դեռ կենդանի է:
Ֆիլմի պրոդյուսեր Քարլթոն Քյուզի խոսքով` սերիալում Նորմա Լուիզան խելացի կերպար կլինի:
Ներկայումս Ֆարմիգայի մասնակցությամբ նկարահանված վերջին ֆիլմը «Քեյփթաունի կոդն» է: Ֆիլմը էկրան է բարձրացել 2012-ի փետրվարին:









































