Բասկետբոլային ամերիկյան պորտալը հրապարակել է բոլոր բասկետբոլիստների ցուցանիշները՝ ընդհանուր վաստակով: Այն ներառում է նաև բոլոր գործող պայմանագրերը: Այդ ցուցակի առաջին հորիզոնականում Քևին Գարնետն է՝ 328, 562, 398 դոլար ցուցանիշով:
Իսկ ահա «Մայամի»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը միայն 24-րդ տեղում է: Ինչ վերաբերում է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին, նա զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:








































