Քենիայի նավահանգստային Մոմբասա քաղաքում չեն դադարում օգոստոսի 27-ին իմամի մահվամբ պայմանավորված հուզումները: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իր գործընկերներն արդեն ուղարկվել են նավահանգիստ, որտեղ պետք է ձերբակալեն բռնության մեղավորներին:
Նոր անկարգությունները սկսվել էին իսլամ հոգևորականի սպանությունից հետո, որին սպանել էին իր իսկ ավտոմեքենայում: Մահվան պահին մեքենայում է եղել նաև նրա կինը:
Ապստամբները պետանվտանգությանը մեղադրում են Աբուդ Ռոհո Մուհամմեդին սպանողների հետ համագործակցության մեջ, որին ՄԱԿ-ը փնտրում էր հարևան Սոմալիում «Ալ-Շաբաբ» զինված կազմակերպության ֆինանսավորման կասկածանքով:








































